«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Մոռացել են «ոսկե կանոնը»

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Մոռացել են «ոսկե կանոնը»
29.01.2013 | 20:06

Ամփոփելով առաջին նախընտրական շաբաթը` ՀՀ նախագահի թեկնածուներին կարելի է բաժանել երկու խմբի` նրանք, ովքեր զբաղված են իրենց բուն գործով, այն է` քարոզարշավի շրջանակներում ժողովրդին ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերն ու լսել քաղաքացիներին հուզող հարցերն ու խնդիրները և նրանք, ովքեր զբաղված են բացառապես մյուս թեկնածուների քննադադատությամբ: Ցավալին այն է, որ 8 թեկնածուներից միայն երեքն են, որ զբաղված են իրենց բուն գործով` Սերժ Սարգսյան, Հրանտ Բագրատյան, Րաֆֆի Հովհաննիսյան: Մյուսները պարզապես որդեգրել են «куплю билет- назло кондуктору пойду пешком» կարգախոսը և նախանձելի համառությամբ հետևում են դրան:
Ինչևէ, քոնը չունենալու պարագայում, երևի թե, ամենահեշտ բանը դիմացինի արածը քննադատելն է, սակայն մեր թեկնածուները մոռանում են դիվանագիտության մեջ հայտնի «ոսկե կանոնը». եթե ինչ-որ բան մերժում ես, փոխարենն անպայման պետք է այլընտրանք առաջարկես:

Դիտվել է՝ 3145

Մեկնաբանություններ